Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հունիսի 22-ին ժամը 11-ին հավաքվենք Զվարթնոցի տաճարի մոտ ու քայլերթով շարժվենք Էջմիածնի Մայր տաճար՝ ի պաշտպանություն մեր Եկեղեցու ու ՀՀ-ի

Հունիսի 22-ին ժամը 11-ին հավաքվենք Զվարթնոցի տաճարի մոտ ու քայլերթով շարժվենք Էջմիածնի Մայր տաճար՝ ի պաշտպանություն մեր Եկեղեցու ու ՀՀ-ի
21.06.2025 | 11:16

Նիկոլի արածը պարզ է՝ Հայաստանի թրքացում, իսկ մենք ի՞նչ ենք անում. դիմադրելու՞ ենք, թե՞՝ խոնարհաբար համակերպվելու։

Զարմամալին Նիկոլի արածը չէ, զարմանալին մարդկանց զարմանքն է նրա հակապետական գործողությունների նկատմամբ։

7 տարի է ասում ենք, որ էս խմբակը կործանում է մեր պետությունը։

Արցախը հանձնել ու հայաթափել են։

Գերիների վերադարձի համար չեն պայքարում։

Ադդբեջանի բոլոր պահանջները կատարում են։

Հայաստանի նախկին ղեկավարների դեմ գործեր են կարում։

Եկեղեցին պախարակում են։

Անկախության հռչակագրից հրաժարվում են։

Հայ-ռուսական դաշինքը քանդել են։

Հայոց պատմությունը վերախմբագրում են։

Թուրքական օրակարգի վառ ներկայացուցիչ են դարձել ու չեն էլ թաքցնում։

Իսկ մենք դեռ զարմանում ենք։

Զարմանալու փոխարեն համախմբվել է պետք ու ապացուցել, որ անկախ պետականություն ունենալուն արժանի ենք։

Կոչ եմ անում, հունիսի 22-ին ժամը 11-ին հավաքվել Զվարթնոցի տաճարի մոտ ու քայլերթով շարժվենք Էջմիածնի Մայր տաճար՝ ի պաշտպանություն մեր Եկեղեցու ու ՀՀ-ի։

Նիկոլը Հայաստանը դարձնում է Թուրքիայի ու Ադրբեջանի «չուլան», իսկ մենք ի՞նչ ենք անում՝ իրար ենք մեղադրու՞մ։

Համաձայն եմ, ինձ դարձրեք բոլոր աղետների «մեղավոր», բայց համախմբվենք ու ազգային դիմադրության շնորհիվ «օրենքի տառին համապատսխան» հեռացնենք «ազգակործան պատուհասին»։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ